Տորք Անգեղ

083

Մովսես Խորենացին     իր գրած «Հայոց պատմության» մեջ Տորք Անգեղին ներկայացնում է  բարձրահասակ, կոպիտ կազմվածքով,  մեծ ուժի տեր հսկա, որին տգեղության պատճառով Անգեղյա  են կոչել(ան-գեղ-առանց գեղեցկության այսպես է բացատրվում բառը նաև ունենք անգղ անունով թռչուն, որը շատ տգեղ է, ասում են որ նմանություններ են եղել, դրա համար այդ անունն է կրել) ։ Նա ձեռքով  ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Հարձակվել է թշնամու նավերի վրա, ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները շպրտվել:
Տորք Անգեղը՝ հայոց բարձր լեռների հսկան, որի ծագումը Հայկի սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի(ցուլի պես կենդանի) չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Սև ծովի կողմից օտար թշնամիները(հիշենք այդ ժամանակ Հայաստանը ծովից ծով էր)թալանում էին ծովեզրյա գյուղեր: Միշտ գալիս էին անթիվ նավերով, կողոպտում էին բազմաթիվ գյուղեր և գերիներ էին տանում(հլու հպատակ դարձնել, մի բանից կախման մեջ դնել):
Մի անգամ եկան, խնդրեցին Տորքին, որ ավազակներից նրանց պաշտպանի: Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն հեռացել էին Սև ծովի ափից: Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց:  Ժայռերից պոկեց, փախչող նավերի հետևից գցեց: Դղրդաց ծովը, բարձրացան ալիք, նավերը դառան շարժուն խաղալիք: Գնում էին կրկին ժայռերը գունդ-գունդ, զարկում նավերին ու տանում անդունդ: Այդպես ավազակները սուզվեցին դեպի ծովի խորքերը:
Տորքի մասին սկսեցին բոլորը խոսել, մինչև արքայի ականջը հասավ: Մեծ թագավորը կանչում է Տորքին, որ պարգևներ տա, գովի: Երբ Տորքը հասավ արքայի պալատ:
Թագավորն ասաց.
— Ապրե՜ս, ապրե՜ս, Տո՜րք, դու  ասես մի ամբողջ զորք լինես :
Պահեց պալատում: Լսել էր արքան, որ հսկա մարդիկ չեն լինում խելացի և ոչ էլ ճարպիկ: Եվ Տորքի խելքը նա փորձել ուզեց:
— Ինչպե՞ս ես կարծում,- մի օր հարցրեց,- ո՞րն է ավելի կարևոր՝ ո՞ւժը, թե՞ խելքը:
— Երկուսն էլ լավ են,- քաջ Տորքը ասաց,- փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք, ոչ էլ ուժեղը կլինի անխելք: Բայց ի՞նչ է խելքը — ոչ ոք չգիտի. անխելքի համար խելոքն անմիտ է: Խելքերը տարբեր են, և լավ բանի համար օգտագործվող, և վատ բանի: Բայց կա մի այլ խելք՝ խելք արարելու, ստեղծելու, կառուցելու, որ արարում է, ստեղծում, շենացնում: Սա է ճշմարիտ խելքն իմ կարծիքով, և մարդըկենդանուց սրանով է տարբերվում :
Զարմացավ արքան, այլև հիացավ, երբ հսկա Տորքից այս բանն իմացավ: Նա առաջարկեց մնալ պալատում, բայց Տորքը խնդրեց, որ հեռանա: Արքան թույլատրեց, և Տորքը գնաց՝ լեռներում շնչելու բուրմունքը գարնան:

  1. Ինչու՞ էին այս դյուցազունին անվանում Անգեղ, որտեղի՞ց էր նա ծագում:
    Որովհետև Անգեղ նշանակում է ան-գեղեցիկ
  2. Ո՞վ էր Մովսես Խորենացին, ի՞նչ կապ ուներ Տորք Անգեղի հետ:
    Մովսես Խորենացին իր գրած «Հայոց պատմության» մեջ Տորք Անգեղին ներկայացնում է
  3. Ի՞նչ է նշանակում դյուցազու՞ն, գիտեք այդպիսի մեկին:
    Աստվածների ցեղից սերված, կիսաստված:Հայկ դյուցազն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *