Ելք ստուգատես

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Իմ մասին

Ես Լիլի Բադեյանն եմ: Ծվել եմ 2014 թվականի նոյեմբերի 22-ին՝ Երևանում: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում գիրք կարդալ: Կարդացել եմ շատ հեքիաթներ: Դրանցից ամենաշատը ինձ դուր է եկել Բևեռային արջուկը, Երկնագույն նետը, Պինոկիոն, Փու արջուկը տուն է կառուցում: Բացի գիրք կարդալուց ես շատ եմ սիրում նկարել, իմ տիկնիկի համար գեղեցիկ շորեր կարել, հեծանիվ վարել, համեղ թխվածքներ պատրաստել: Երբ մեծանամ ես ուզում եմ դառնալ բժշկուհի ու բուժեմ մարդկանց: Ես շատ եմ ուզում ունենել մեծ, սեփական տուն, որ կարողանամ շուն ունենալ: Ես շատ եմ սիրում , երբ Հայաստանով ման ենք գալիս և ավելի ու ավելի ենք սիրում մերը: Ես շատ ընկերասեր եմ և ունեմ շատ ու սիրված ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ ուսուցչուհիներին: Իմ մասին ավելի  կիմանաք, եթե այցելեք իմ բլոգ հետևյալ հասցեով՝ Լիլի Բադեյանի բլոգ:

Իմ անհատական պլանն է՝  «Սովորողի անհատական պլան» ։

Դպրոց, դասարան-  Արևմտյան դպրոց -3-4 դասարան

Երկարօրյա ծառայություն– չեմ օգտվում

 Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի♦0Ինչպե՞ս եմ գալիս դպրոց)  – չեմ օգտվում

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք, թե ոչ– այո

Ընտրությամբ գործունեության խումբ- նկարչություն

Լրացուցիչ խմբակներ- պար, գիմնաստիկա

Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը։

Իմ ընկերները
Ես ունեմ շատ ընկերներ և նրանց շատ եմ սիրում: Մենք ամառային արձակուրդներին գնում ենք գյուղ և ես և այնտեղ և մեր բակում և դասընկերներ ունեմ: Ես հարուստ եմ ընկերներով: Ես չեմ կարող առանձնացնել, թե ում եմ ամենաշատը սիրում: Նրանք բոլորն էլ լավ են իրենց ձևերով, բայց մեր դասարանում կան աղյիկներ որոնց հատ մենք ավելի շատ ենք իրար հասկանում; Նրանք են Նատալին, Ժաննա, Մարիամը, Մարին:

Իմ  ընկերների բլոգներ կարող եք այցելել այս հղումով՝ «Ընկերներիս բլոգները»

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Մայրենի» առարկայից գրեցինք պատումներ, հորինուկներ։ Ես շատ արագ եմ գրում  հորինուկները, բայց երբ մեզ հանձնարարում են անգիր, ես տխրում եմ քնի որ լավ չեմ կարողանում հիշել: Շատ հավես առաջադրանքներ կատարեցինք։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք Հովհաննես Թումանյանի քառյակներով կազմեցինք փազլ-քառյակներ։ Շատ հավես աշխատանք ստացվեց։ Այնպիսի առաջադրանքներ կային, որոնք ես դժվարանում էի, բայց ուսուցչուհուս, մայրիկիս և ընկերներիս օգնությամբ ամեն ինչ հասցրի հասկանալ և ավարտել։ Ինձ շատ է դուր գալիս, որ մենք հարցազրույցներ ենք վարում։ Մենք ընկերներով ստեղծեցինք Ջաննի Ռոդարի «Իտալական երգ» բանաստեղծությունների թվայնացումը։ Մենք այդ գիրքն ունենք դպրոցում և ընկերներով հավաքում ենք  «Word» ծրագրով , շուտով կավարտենք և կտեղադրենք համացանցում, որպեսզի բոլորն էլ կարդան։

Իմ բլոգի «Մայրենի» բաժնում մայրենիի բոլոր աշխատանքներն էլ  ներառված են։

Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ գրքեր ենք ընթերցել և դասարանում միասին քննարկել ենք։ Կազմակերպել ենք համեղ թեյըմպում և գիրքը քննարկել ենք նաև ռուսերեն լեզվով։

Ինձ դուր է գալիս, որ մենք միասին ենք կարդում գրքերը։

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  1. «Փոքրիկ Իշխանը»
  2. «Բևեռային արջուկը»
  3. «Հեքիաթների շքահանդեսը»
  4. «Պինոկիո»
  5. «Փու արջուկը»

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում ծառեր տնկեցինք մեր դպրոցի բակում, ագարակի կենդանիներին կերակրեցինք։ Նաև մեր ագարակի ձիերին վարեցինք։ Ձիեր վարելը շա՜տ հավես էր։ Մենք նաև «Power Point» ծրագրով նկարեցինք մեր սիրած ծաղիկի ու թռչունի մասին , ինչպես նաև գրեցինք մի քանի փաստեր :

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սպորտը մարդու համար շա՜տ կարևոր է։ Այն զարգացնում է մարդու մկանները, ուժեղացնում ու ավելի առողջ ես դառնում։ Մարմնակարթության դասերի ժամին մենք մարզվում ենք մեր նոր մարզասրահում։ Արել ենք հեծանվավարության ստուգատես և լողի ստուգատես։ Մենք վարում ենք հեծանիվ շաբաթը երկու օր։ Չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Իսկ լողը երկուշաբթի։ Իմ համար մարմնակրթությունը հավես առարկա է։

                                                ԵՐԳ

Իմ բլոգում ունեմ «Երգ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Երգ-երաժշտության դասերի ընթացքում մենք շա՜տ երգեր ու պարեր սովորեցինք։ Իմ սիրելի պարը  «Յարխուշտան » է։ Ես շատ եմ սիրում երգել և պարել։

                                   

                                                ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մաթեմատիկայից սովորեցինք սյունակաձև բազմապատկումը, սյունակաձև բաժանումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերով։ Սյունակաձև բազմապատկումն ու սյունակաձև բաժանումն սկզբում դժվար էր թվում ինձ, բայց քիչ-քիչ սովորեցի։ Լուծեցինք խնդիրեր և լի՜քը մաթեմատիկայի առաջադրանքներ կատարեցինք։ Մենք նաև խաղացինք «Գնորդ-վաճառող» խաղ։ Այտեղ ես վաճառողն էի։ Ես վաճառում էի մրգեր։ Կշռում էի այդ մրգերը։ Մենք նաև բանավոր մաթեմատիկայի դասին չափեցինք մեր դպրոցի շրջապատը։

Նաև մենք լուծում ենք ռեբուսներ, խնձորներով խնդիրներ ,խաչբառեր ենք , լուծում ենք խնդիրներ  լուցկու հատիկներով ։ Քննարկում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները։

Ես շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան։ Բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժինը և բոլոր նյութերն այնտեղ եմ հավաքում։

                               ՇԱԽՄԱՏ, ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐ

Մենք ունենք ուրբաթ օրը սեղանի խաղեր։ Ընկեր Առնոլդը գալիս է մեր դասարան և մենք շախմատ ենք խաղում։ Լինում է, որ մենք ենք սեղանի խաղեր բերում և խաղում այդ սեղանի խաղերով։ Ես շատ եմ սիրում սեղանի խաղեր։ Իմ ամենասիրելի սեղանի խաղը այդ շախմատն է։

Իմ բլոգը

Ես շատ ուրախ բլոգավար եմ։ Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

  • բլոգում նյութ տեղադրել
  • նյութը ջնջել
  • բաժիններ բացել
  • նյութը խմբագրել
  • հղումներ, նկարներ ավելացնել։

Բլոգավարը պետք է շատ կոկիկ վարի իր բլոգը, պետք է իր բլոգը շատ ակտիվ լինի, պետք է ունենա լիքը տեղադրված գրագետ, հետաքրքիր նյութեր իր բլոգում։ Իմ կարծիքով, իմ բլոգը հենց էդպիսին է և ես լավ բլոգավար եմ։ Եվ ես իմ բլոգում ունեմ 118 տեղադրված նյութ։

Իմ ճամփորդությունները

Իմ բլոգում ունեմ «Ուսումնական ճամփորդություններ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք դասարանով շատ ենք ճամփորդում։ Մենք որ գնում ենք մի տեղ, անպայման զբաղվում ենք միջավայրի խնամքով, մեր հետևից աղբը հավաքում ենք։ Մենք ճամփորդելով շատ բաներ ենք սովորում։ Շնչում ենք մաքուր օդ, տեսնում ենք լիքը սիրուն տեղեր։ Մենք նաև հավաքում ենք մեր գնացած տեղերի մասին  ինֆորմացիա, որ այդ ինֆորմացիան տեղադրենք  բլոգներում, որպեսզի մյուս մարդիկ էլ կարդան և ուզեն ճամփորդել։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Մենք կերպարվեստի դասին նկարում ենք, լինում է, որ թխտերից բաներ ենք պատրաստում։ Ես շատ եմ սիրում նաև կարել: Ես իմ տիկնիկների համար շատ գեղեցիկ շորեր եմ կարում: Նաև մեր դպրոցում կա կերպարվեստ ընտրությաբ գործունեություն։ Ես շա՜տ եմ սիրում երբ մենք տեխնոլոգիա ենք անում։

Իմ նպատակները

Իմ նպատակն է շատ լավ սովորել, ստանալ մեծ գիտելիքներ, կարդալ շատ գրքեր։ Հաջորդ տարի իմ առաջնային նպատակն է լավացնել մաթեմատիկան,վարժ տիրապետել անգլերենին, որպեսզի կարողանամ հետագայում իրականացնել իմ ամենամեծ նպատակը, այն է՝ գնալ եվրոպա ու շփվել ինքնուրույն մարդկանց հետ։ Իսկ դրան հասնելու համար պետք է շատ լավ սովորեմ ու լրացուցիչ հանձնարարություններ կատարեմ։

Իմ ամենասիրելի նկարը «Paint» ծրագրով

ՋԵԿՈՅԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Մի շուն է լինում: Անունը Ջեկո: Նա ապրում էր Լիլիի հետ: Նրանք իրար շատ էին սիրում: Նրանք իրար այպես էին կապնվել, որ եթե Լիլին մի քիչ գործից ուշ էր գալիս տուն Ջեկոն անհանգիստ կանգնում էր դռան մոտ ու տխուր աչքերով նայում դռանը: Լիլին, երբ տուն էր մտնու Ջեկուն ամբողջ ընթացքում պոչը շարժում էր ուրախությունից: Մի անգամ Լիլին շատ տխուր գործից տուն եկավ: Գրկեց Ջեկոյին ու հուզված ասեց, որ մի քանի օրով պետք է երկրից բացակայի: Ջեկոն պետք է տանը մենակ մնար: Եկավ այդ օրը, գրկեց Ջեկոյին ու գնաց: Ջեկոն շատ տխուր էր: Նրա գնալուց հետո նա գրեթե չէր ուտում ու հիվանդացավ: Լիլին իմանալով հետ վերադարձավ ու այդ օրվանից նրանք չբաժանվեցին:

Իմ ընտրությամբ գործունեությունը

Իմ ընտրությամբ գործունեությունը նկարչությունն է։ Ամեն շաբաթ ես ունեմ երկու ընտրության դաս։ Ես հաճույքով եմ մասնակցում ընտրության գործունեության դասին, իմ մոտ շատ լավ է ստացվում նկարել:

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենք ֆլեշմոբեր։ Սկզբում պետք է գրենք մեր անուն, ազգանունն և մեր էլեկտրոնային հասցեն։ Այդքանը գրելուց այդեն սկսում ենք պատասխանել հարցերին ։ Ես արել եմ բոլոր ֆլեշմոբերը։ Ես շատ եմ սիրում ֆլեշմոբերին մասնակցել։ Մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին։

Отчёт по русскому языку

Իմ ռուսերեն լեզվի աշխատանքները տեղադրված են այս հղումում: Մենք հիմնականում կատարել ենք բանավոր: Ես ռուսերեն լեզուն շատ եմ սիրում:

English Report

Մեր անգլերենի ուսուցչուհին է ընկեր Հասմիկը: նա շատ լավն է, բարի: Ես դժվարանում էի կարդալ, բայց նա դասեից հետո իմ հետ լրացուցիչ աշխատեց և հիմա իմ մոտ ավելի լավ է ստացվում անգլերենը:

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Ես իմ բլոգի ընթերցողներին մաղթում եմ, որ իրենք շա՜տ բաներ իմանան և իրենց բլոգում էլ դնեն այդպիսի հետաքրքիր նյութեր, որ ուրիշներն էլ շահագրգռվեն։ Իմ բլոգի ընթերցողներըթող ուրախ լինեն ու շատ ճամբորդեն ու կիսվեն իրենց նյութերով։ Նրանք էլ ունենան այդպիսի բլոգ՝ իմ նման։

Շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *